Արվեստագետն անվադողերով գեղանկարներ է ստեղծում (լուսանկարներ)

18:00 • 10.11.14

Հեծանվարշավներ սիրող արվեստագետ Տոմաս Յանգը ստեղծել է գեղանկարների մի ամբողջ շարք, որոնք կատարել է՝ հեծանիվների անվադողերն օգտագործելով որպես վրձին, գրում է Distractify-ը։

 

Նա զգուշորեն դրանք «պարուրում» է ներկի մեջ և ապա սկսում գլորել կտավի վրայով։ Նա արդեն ստեղծել է մի քանի հայտնի ճարտարապետական շենքերի կրկնօրինակները, որոնք մի շարք երկրների խորհրդանիշներն են համարվում, ինչպես, օրինակ, Էյֆելյան աշտարակը, Էմփայր Սթեյթ Բիլդինգը, Լոնդոնի Թաուեր կամուրջը և այլն։

Արվեստագետն անվադողերով գեղանկարներ է ստեղծում (լուսանկարներ)