Ճապոնացի արվեստագետը գրքերի էջերում իրական գլուխգործոցներ է փորագրում (լուսանկարներ)
Ճապոնացի արվեստագետ Տոմոկո Տակեդան նոր ու ինքնատիպ եղանակ է գտել գրականության գործերին գեղեցիկ ու բազամաշերտ տեսք հաղորդելու համար:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը՝ նկարչուհի-դիզայները, իրական գրքերը փորագրելով, հոյակապ իմաստային քանդակներ է ստեղծում: Նրա փորագրած կերպարները ոգեշնչված են հենց գրքերից և հաճախ ներկայացնում են կերպարներ տվյալ ստեղծագործությունից:
Նկարչուհու ընտրած գրքերի շարքում են Անտուան դը Սենթ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», Լյուիս Քերոլի «Ալիսան՝ հրաշքների աշխարհում» և այլ ստեղծագործություններ:




















