Մադոննայի զգեստները վաճառվել են 3 մլն դոլարով (լուսանկարներ)

10:58 • 10.11.14

Մադոննայի զգեստների հավաքածուն և բեմական հագուստները վաճառվել են Կալիֆորնիայում անցկացված աճուրդում։ Երգչուհու հագուստները վաճառվել են 3.2 մլն դոլարով, գրում է Лента-ն։

 

Ամենաթանկ նմուշը դարձել է բաճկոնը, որում Մադոննան նկարահանվել է «Սյուզենի անօգուտ որոնումները» ֆիլմում։ Այն վաճառվել է 252.000 դոլարով։ Իսկ Fuschia զգեստը երգչուհու Material Girl հոլովակից վաճառվել է 73.100 դոլարով։

 

Մադոննայի հարսանեկան զգեստը, որը նա կրել է դերասան Շոն Փենի հետ ամուսնանալիս, վաճառվել է 81.200 դոլարով։

 

Աճուրդում, որտեղ ներկայացված են եղել նաև այլ հայտնի կատարողների իրեր, գնորդներին գրավել է Ջոն Լենոնի ակնոցը, որի համար վճարել են 25.000 դոլար, ինչպես նաև Էլվիս Փրեսլիի մատանին, որը վաճառվել է 57.600 դոլարով։

John Lennon's glasses

Michael Jackson jackets

Material Girl dress


 

Մադոննայի զգեստները վաճառվել են 3 մլն դոլարով (լուսանկարներ)