Pink Floyd խումբը թողարկել է հրաժեշտի ալբոմը

08:23 • 10.11.14

Բրիտանական Pink Floyd խմբի երաժիշտները թողարկել են հրաժեշտի The Endless River ալբոմը, փոխանցում է Лента-ն։
 

«Նոր ալբոմը կազմված է ստեղծագործություններից, որոնք ձայնագրվել են դեռևս 1993-ին The Division Bell ալբոմի համար։


2013-ին Դևիդ Գիլմորը և Նիկ Մեյսոնը որոշել էին թողարկել ձայնասկավառակ այն ստեղծագործություններով, որոնք չէին ընդգրկվել այդ ալբոմում։ Ալբոմը դարձել է խմբի վերջին աշխատանքը»,- ասվում է հաղորդագրությունում։


Կիթառահար Դևիդ Գիլմորը և թմբկահար Նիկ Մեյսոնը այս ալբոմը նվիրել են խմբի անդամ Ռիկ Ռայթի հիշատակին, ով մահացել է 2008-ին։


Ալբոմը դարձել է խմբի առաջին խոշոր աշխատանքը վերջին 20 տարիների ընթացքում։ Գիլմորի ձայնը հնարավոր է լսել Louder Than Words երգում։ Ռայթը հասցրել է մասնակցել 12 երգերի ձայնագրություններին։


 

Pink Floyd խումբը թողարկել է հրաժեշտի ալբոմը