Եգիպտոսում ավարտվել են Մեծ Սֆինքսի վերականգնման աշխատանքները

11:35 • 10.11.14

Եգիպտոսում ավարտվել է Մեծ Սֆինքսի վերականգնումը, որը տևել է գրեթե 4 տարի, հայտնում է РИА Новости-ն։
Եգիպտոսի հնությունների նախարար Մուհամմեդ ադ Դալմատին հայտարարել է, որ Սֆինքսի շուրջ տարածքը բաց կլինի վերանորոգումից հետո առաջին անգամ։

 

Սֆինքսը ստիպված են պարբերաբար վերականգնել աղտոտված օդի ազդեցության և ստորգետնյա ջրերի պատճառով։ Ներկայիս վերականգնողական աշխատանքների ընթացքում հեռացվել են արձանի վրայի ճաքերը, ինչպես նաև թարմացվել է հուշարձանի ծածկը։

 

Զբոսաշրջիկներն առաջին անգամ կկարողանան այցելել Սֆինքսի հարևանությամբ կառուցված վանքը։ Սֆինքսի տարածքի բացման ստույգ ամսաթիվը դեռ հայտնի չէ։

 

Բացի այդ, ավարտվել է Մենկաուրի բուրգի վերանորոգումը, որն ամենափոքրն է Գիզայի բուրգերից։
 

Եգիպտոսում ավարտվել են Մեծ Սֆինքսի վերականգնման աշխատանքները