Հայտնի գործարարին չի հաջողվել 800 մլն-ով վերածնել Led Zeppelin-ը

12:58 • 10.11.14

Բրիտանացի երաժիշտ Ռոբերտ Փլանթը հրաժարվել է Virgin Galactic ընկերության ղեկավար, միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի առաջարկից՝ վերածնել լեգենդար Led Zeppelin ռոք խումբը, հայտնում է Evening Standard-ը:

 

Այդ գործի համար հայտնի գործարարը խմբի նախկին վոկալիստ Փլանթին 500 մլն ֆունտ՝ 791 մլն ԱՄՆ դոլար գումար է առաջարկել: Փլանթը պատռել է պայմանագրերը, որոնցով 35 համերգ էր նախատեսվում՝ 253 մլն դոլարի պոտենցիալ եկամտով: Խմբի անդամները համաձայն են եղել գործարարի ծրագրին և փորձել են Փլանթին համոզել, սակայն ապարդյուն:

 

Բրենսոնը խմբի մեծ երկրպագուն է, ինչն էլ նրան դրդել է հանդես գալ համապատասխան առաջարկով: 

 

Բրիտանական հայտնի խումբը ստեղծվել է 1968-ին և փլուզվել 1980-ին: Խումբը չորս անգամ վերամիավորվել է դրանից հետո՝ 1985, 1988, 1995, 2007 թթ-ին:

 

 

 

Հայտնի գործարարին չի հաջողվել 800 մլն-ով վերածնել Led Zeppelin-ը