Բեռլինի պատի քանդումը՝ ականատես հայ լուսանկարչուհու կադրերով

16:28 • 11.11.14

smithsonian.com-ը ներկայացրել է ֆոտոլրագրող Ալեքսանդրա Ավագյանի աշխատանքները՝ Բեռլինի պատի քանդումից, որին նա ականատես է եղել 1989-ին: 

 

1989-ին Ավագյանն աշխատել է Time-ի ու New York Times-ի համար: Նա լուսաբանել է Պաղեստինի ինթիֆադան՝ ազատամարտը, Ղարաբաղի պատերազմի սկիզբը, «գլաստնոստն» ու «պերեստրոյկան» Մոսկվայում, Այաթոլա Խոմեյնիի մահն Իրանում և այլն:

 

Ալեքսանդրան հիշում է, որ 1989-ի նոյեմբերի 7-ի առավոտյան նա արթնացել է ու գնացել նկարահանումներ անելու Բեռլինի պատի մոտ: Այդ ժամանակ միայն ասեկոսեներ կային, թե պատը քանդելու են: Կատարվածը՝ նրա լուսանկարներում, որն աղբյուրը շատ բարձր է գնահատում:

 

Բեռլինի պատի քանդումը՝ ականատես հայ լուսանկարչուհու կադրերով