Էրմիտաժին ամերիկյան ժամանակակից արվեստի գործերի հավաքածու են նվիրել
Ամերիկացի արվեստաբան և հավաքորդ Հելեն Դրաթ Ինգլիշն Էրմիտաժի թանգարանին ամերիկյան ժամանակակից արվեստի գործերի հավաքածու է նվիրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նվերն արվել է Նյու Յորքում թանգարանի 250-ամյակի առիթով: Հավաքածուն գնահատվում է 2 մլն ԱՄՆ դոլար: Հաշվվում է 74 միավոր:
Այս առիթով հանդիսավոր ընթրիքին ներկա է եղել թանգարանի ղեկավար Միխայիլ Պիատրովսկին: Մեկենասը շեշտել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների այս ոչ հեշտ շրջանում արվեստը կարող է օգնել երկխոսությանը:
Հավաքածուում տեղ են գտել իրեր կերամիկայից, աթոռներ, բրոշ, պատի նախշեր: Հեղինակները հիմնականում ամերիկացիներ են:










