Լեոնարդո Դի Կապրիոն նշում է 40-ամյակը (լուսանկարներ)
Լեոնարդո Դի Կապրիոն պաշտոնապես ընդգրկվեց 40-ամյա ամուրիների ակումբում. նոյեմբերի 11-ին հոլիվուդյան Ռոմեոն նշում է հոբելյանը։
Միլիոնավոր մարդկանց Լեոն հայտնի է որպես ռոմանտիկ հերոս և սրտակեր։ Նրա ընկերուհիներն են եղել Ժիզել Բունդխենը. Բար Ռաֆայելին, Աննա Վյալիցինան, Բլեյք Լայվլին և շատ ուրիշներ, գրում է Комсомольская правда-ն։










Դի Կապրիոն ծնվել է 1974թ. նոյեմբերի 11-ին Լոս Անջելեսում հիպիների ընտանիքում։ Ծնողներն ամուսնալուծվել են անմիջապես տղայի ծնվելուց հետո։ Դերասան դառնալու որոշումը Լեոն կայացրել է դեռևս մանկության տարիներին։ Առաջին դերը կատարել է 5 տարեկանում, մինչ 10 տարեկանը նա արդեն հասցրել էր խաղալ որոշ գովազդային հոլավակներում և հոգնել կինոբիզնեսից։
Կինոյում Լեոնարդոն հանդես է եկել ամենատարբեր դերերում՝ չարագործից, հմուտ խաբեբայից մինչև ռոմանտիկ սիրահար և արկածներ որոնող։








ԴիԿապրիոյի հայտնի ֆիլմերն են Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ», Սթիվեն Սփիլբերգի «Բռնիր ինձ, եթե կարող ես», Մարտին Սկորսեզեի «Նյու Յորքի ավազակախմբերը», «Ավիատոր», «Հանգուցյալները», «Թակարդների կղզի», «Ուոլ Սթրիթի գայլը», Քրիստոֆեր Նոլանի «Սկիզբ» և Բազ Լուրմանի «Ռոմեո + Ջուլիետ», «Մեծն Գեթսբին»։










