Նյու Յորքում 76,5 միլիոնով Մարկ Ռոտկոյի 2 կտավ է վաճառվել
Աբստրակտ էկսպրեսիոնիզմ ուղղության հետևորդ, ամերիկացի գեղանկարիչ Մարկ Ռոտկոյի (1903-1970թթ.) ստեղծած երկու կտավ վաճառվել է Նյու Յորքի Sotheby`s կոչվող աճուրդում, գրում է kommersant.ru-ն։
Կտավները Ռեյչել Մելոնի հավաքածուից են, ով միլիարդատեր Պոլ Մելոնի այրին է։ Կտավները վաճառվել են 76,5 միլիոն դոլարով, հայտնում է TASS գործակալությունը։
Առաջին կտավը՝ «Անանուն (դեղին, նարնջագույն, դեղին, բաց նարնջագույն)», նկարված՝ 1955-ին, վաճառվել է 36,6 միլիոն դոլարով։
Երկրորդ կտավը՝ կրկին «Անանուն», ստեղծվել է 1970-ին, վաճառվել է 39,9 միլիոն դոլարով, որը երկու անգամ գերազանցել է մասնագետների կողմից գնահատված կտավի իրական արժեքը։
Գնորդի անունը չի հրապարակվել։ Մասնագետները նշում են, որ Ռոտկոյի կտավների նկատմամբ հետաքրքրությունը չի պակասում։











