Օբաման Ազատության մեդալ կհանձնի Սթիվի Ուանդերին և Մերիլ Սթրիփին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ազատության նախագահական մեդալ կհանձնի երաժիշտ Սթիվի Ուանդերին և դերասանուհի Մերիլ Սթրիփին, գրում է Лента-ն։
Ընդհանուր առմամբ, մրցանակ կստանա 19 մարդ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, գիտնականներ, դերասաններ և գրողներ։ Հանդիսավոր արարողությունը կկայանա նոյեմբերի 24-ին Սպիտակ տանը։
Մրցանակակիրներ կդառնան նաև հաղորդավար Թոմ Բրոկաուն, չիլիացի գրող Իսաբել Ալյենդեն և դերասանուհի Մարլո Թոմասը։ Ցուցակում ընդգրկվել են նաև ֆիզիկայի պրոֆեսոր Միլդրեդ Դրոսելգաուզը, տնտեսագետ և Նոբելյան մրցանակակիր Սթիվեն Սոնդհայմը։ Պարող Ալվին Էյլիին կպարգևատրեն հետմահու։
Ազատության նախագահական մեդալը բարձրագույն ամերիկյան պարգև է, որը շնորհում են քաղաքացիական անձանց։ Այն յուրաքանչյուր տարի հանձնում են մարդկանց, «ովքեր մեծ ներդրում են ունեցել ԱՄՆ-ի անվտանգության և ազգային շահերի պաշտպանության, ամբողջ աշխարհում խաղաղության աջակցության գործում»։










