Դերասանուհի Ջոան Ռիվերզը մահացել է բժշկական սխալի պատճառով

10:55 • 11.11.14

Ամերիկացի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Ջոան Ռիվերզի մահվան պատճառը դարձել է բժիշկների անփութությունը, գրում է lenta.ru-ն։

 

Այդ մասին ասվում է Նյու Յորք նահանգի սոցիալական ապահովության և առողջապահության վարչության եզրակացության մեջ։

 

«Պրոպոֆոլ» ուժեղ ազդող դեղանյութը ներարկելուց առաջ պարտադիր պետք է կշռել հիվանդին, որի մասին ոչ մի տվյալ վարչության աշխատակիցները չեն գտել Ռիվերզի հիվանդության պատմության մեջ։

 

Ընդ որում՝ դեղանյութի չափաբաժինը, որը ներարկել են 82-ամյա դերասանուհուն, գերազանցել է թույլատրելի սահմանը։

 

Բժիշկները չեն նկատել իրենց կողմից թույլ տրված սխալը և շարունակել են գործողությունները, նույնիսկ այն ժամանակ, երբ դերասանուհու արյան մեջ կտրուկ իջել է թթվածնի մակարդակը։

 

Ջոան Ռիվերզը մահացել է այս տարվա սեպտեմբերի 4-ին Նյու Յորքի «Մաունթ-Սինայ» հիվանդանոցում. բժշկական պրոցեդուրայի ժամանակ նրա սիրտը կանգ է առել։

Դերասանուհի Ջոան Ռիվերզը մահացել է բժշկական սխալի պատճառով