Տարանտինոն կհեռանա կինոյից՝ «Նողկալի ությակից» հետո

13:00 • 11.11.14

The Independent-ը հայտնում է, որ «Նողկալի ությակը» ֆիլմից հետո անվանի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն կհեռանա կինոյից:

 

Նա ասել է, որ իր կարծիքով՝ ճիշտ է հեռանալ տասը ֆիլմ նկարահանելուց հետո և այն պահին, երբ մարդիկ քեզանից ավելին են ակնկալում: «Ինձ չի թվում, թե պետք է բեմում մնալ, երբ մարդիկ քեզ աղերսում են ցած իջնել», - հավելել է ռեժիսորը:

 

Նա ասել է նաև, թե ինչով կզբաղվի «թոշակի անցնելուց հետո». նրա ծրագրերում է պիեսներ ու գրքեր գրելը, երիտասարդությունը հիշելը:

 

 

Տարանտինոն կհեռանա կինոյից՝ «Նողկալի ությակից» հետո