ԱՄՆ-ի բնակիչը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման Ստրադիվարիուսի ջութակը գողանալու համար

11:12 • 11.11.14

ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքի դատարանը մի բնակչի դատապարտել է 7 տարվա ազատազրկման՝ վարպետ Ստրադիվարիուսի ջութակը գողանալու համար, գրում է РИА Новости-ն։

 

42-ամյա Սալահ Սալահադինը խոստովանել է, որ գողացել է գործիքը։ Դատապարտյալը պատմել է, որ այս տարվա հունվարին էլեկտրաշոկային սարք է կիրառել հայտնի ջութակահար Ֆրենկ Օլմոնդի դեմ՝ ջութակը գողանալու համար։

 

Սալահադինը փորձել է վերավաճառել ջութակը, որն արժե շուկայում մոտ 5 մլն դոլար, սակայն հայտնվել է ոստիկանության ձեռքում։ Նրա հանցակիցը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման։

 

ԱՄՆ-ի բնակիչը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման Ստրադիվարիուսի ջութակը գողանալու համար