Երգիչ Մարկ Էնթոնին ամուսնացել է մոդելի հետ
«Գրեմմի» մրցանակակիր լատինամերիկացի երգիչ Մարկ Էնթոնին ամուսնացել է ընկերուհու՝ վենեսուելացի մոդել Շենոն դե Լիմայի հետ, հայտնում է huffingtonpost.com-ը։
46-ամյա Էնթոնիի ու 26-ամյա մոդելի պսակադրությունը կայացել է Դոմինիկյան Հանրապետության հանգստավայրերից մեկում Էնթոնիի կեցավայրում:
Մի քանի շաբաթ առաջ Էնթոնին Instagram-ում հայտնել էր, որ անակնկալ է սպասվում, սակայն չէր հստակեցրել:
Սա Էնթոնիի երրորդ ամուսնությունն է, ով վեց երեխա ունի իր նախկին կապերից: 2011-ին նա բաժանվել էր Ջենիֆեր Լոպեսից:










