Ջասթին Բիբերին ստիպել են ներկել բարեգործական հիմնադրամի գրասենյակի պատերը
Կանադացի փոփ կատարող Ջասթին Բիբերը բարբարոսության իրականացման հետևանքով դատարանի համապատասխան վճռի հիման վրա 80 հազար դոլար տուգանք է վճարել և զայրույթի կառավարման դասընթացների է հաճախում, որը կավարտի 2015 թ.-ի փետրվարին: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն՝ հղում կատարելով Lenta.ru-ին:
Դատարանի վճիռն ի կատար է ածվել, և Բիբերը հնգօրյա հասարակական աշխատանք է իրականացրել MusiCares հիմնադրամում:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ Բիբերը, մասնավորապես, ներկել է բարեգործական հիմնադրամի գրասենյակի պատերը և տեղափոխել կահույքը:










