Մահացել է «Մեծ պայթյունի տեսությունը» սերիալի դերասանուհիներից մեկը
Լոս Անջելեսում քաղցկեղից 63 տարեկանում մահացել է Կերոլ Էն Սյուզին՝ «Մեծ պայթյունի տեսությունը» սերիալի դերասանուհիներից մեկը, գրում է lenta.ru-ն՝ ABC News-ին հղումով։
Հեռուստանախագծում դերասանուհին կատարում էր գլխավոր հերոսներից մեկի՝ ինժեներ Հովարդ Վոլովիցի մոր դերը։
Նա էկրանին չի երևացել, սակայն նրան հատուկ ձայնը մշտապես լսելի է եղել։
Դեռ պարզ չէ, թե ինչպես է կնոջ մահն ազդելու սերիալի հետագա սյուժեի վրա։
«Մեծ պայթյունի տեսությունը» Չակ Լորրիի և Բիլ Փրեդիի կողմից ստեղծված ամերիկյան կատակերգական հեռուստասերիալ է։ Հեռուստասերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2007-ի սեպտեմբերի 24-ին ամերիկյան CBS հեռուստառադիոցանցով։
Սերիալում ներկայացվում է երկու երիտասարդ ֆիզիկոսների (Շելդոն Կուպեր և Լեոնարդ Հովստետդեր) և նրանց գրավիչ հարևանուհու (Փենի) կյանքը։












