Բրիտանացի նկարչուհին մոդելների մարմինները վերածում է «մարդկային կտավների» (լուսանկարներ)
Գեղեցիկ ընձուղտ, գունագեղ ճպուռ և սարդ. առաջին հայացքից՝ սրանք կենդանական աշխարհի հրաշքներ են հիշեցնում, սակայն ավելի ուշադիր նայելով՝ կարելի է պատկերներում կնոջ ձեռք, գլուխ և ոտքեր նկատել:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` 27-ամյա բրիտանուհի նկարչուհին կարողանում է ակրոբատների մարմիններին ամենատարբեր արտասովոր տեսք հաղորդել` դրանք դիտարկելով որպես «մարդկային կտավ», և հիանալի կերպարներ ստանալ:
Լեսթերի բնակչուհի Էմմա Ֆեյն իր ինքնատիպ արվեստը կատարելագործել է 3 տարի շարունակ: Նրա «ստեղծած կերպարներից» յուրաքանչյուրի համար 4-6 ժամ է պահանջվում:























