Մահացել է առաջին հիփ-հոփ հիթի հեղինակ Հենրի Ջեքսոնը (տեսանյութ)
ԱՄՆ-ում 54 տարեկանում քաղցկեղից մահացել է պատմության մեջ առաջին հիփ-հոփ երաժշտության հեղինակ, աշխարհահռչակ The Sugarhill Gang խմբի հիմնադիրներից Հենրի Լի Ջեքսոնը, գրում է korrespondent.net-ը՝ TASS գործակալությանը հղումով։
1979-ի սեպտեմբերին ռեփ խմբի երաժիշտները ձայնագրեցին իրենց սինգլը՝ Rapper's Delight-ը, որի շնորհիվ ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի հանրությունն իմացավ, թե ինչ է հիփ-հոփ երաժշտությունը։










