Գերմանական եկեղեցու կտավում հայտնաբերել են «Հիտլերին»
Գերմանիայում սկանդալ է առաջացել բավարական եկեղեցու կտավի պատճառով, որի վրա պատկերված մարդկանցից մեկը շատ նման է նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերին, գրում է Газета-ն՝ հղում անելով The Daily Mail-ին։
Ենթադրյալ նմանության մասին հայտնի է դարձել վերջերս կտավը մաքրելուց հետո։ Առաջին անգամ այս նկարը ցուցադրվել է 1939-ին Հոֆ քաղաքում Քրիստոսի եկեղեցու օծման ժամանակ։ Նկարում Հիսուսի կողքին կարելի է տեսնել մի մարդու, ով ունի Հիտլերին բնորոշ բեղեր և սանրվածք, ասվում է հոդվածում։
Հոգևոր հովիվ Մարտին Գելկելը, ով 8 տարի այդ վանքում է ծառայել, նմանությունը զուգադիպություն է համարում։ «Որոշ մարդիկ այս վայրը համարում էին նացիստական, սակայն ես չեմ կարծում, որ դա ճիշտ է»,- ասել է Գելկելը։
Նրա խոսքով՝ այն ժամանակահատվածում, որ եկեղեցին բացվել է պատարագների համար, ոչ ոք չի բողոքել կտավից։ Սակայն այժմ կան մարդիկ, ովքեր կոչ են անուն հանել կտավը։











