Կուստուրիցան ֆիլմ է նկարահանում Ուրուգվայի նախագահի մասին

13:47 • 12.11.14

Սերբ հանրահայտ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան ավարտում է «Վերջին հերոսը» վավերագրական ֆիլմի աշխատանքները, որը նվիրված է Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկային։ Ֆիլմը կավարտվի կադրերով, որոնք կարվեն գլխավոր հերոսի՝ պաշտոնավարման վերջին օրերին, գրում է Вести-ն։

 

Ֆիլմի հիմքում կլինեն հարցազրույցները, որոնք Մուխիկան տվել է Կուստուրիցային։ Կքննարկվեն ոչ միայն գլոբալ աշխարհաքաղաքական, այլև անձնական հարցեր։

 

Նոյեմբերի 30-ին Ուրուգվայում կկայանան նախագահական ընտրություններ, որոնց Մուխիկան չի կարող մասնակցել. ըստ օրենքի՝ նա չի կարող առաջադրվել 2-րդ անգամ անընդմեջ։ 2015թ. մարտի 1-ին նա պետք է իշխանությունը փոխանցի հաջորդին։

 

Մուխիկային իր համեստ կենսակերպի համար անվանում են «աշխարհի ամենաաղքատ նախագահը»։

 

Կուստուրիցան ֆիլմ է նկարահանում Ուրուգվայի նախագահի մասին