Կիրա Նայթլին մեղադրում է Google ընկերությանը կանանց նկատմամբ խտրականության համար

13:03 • 21.11.14

Դերասանուհի Կիրա Նայթլին, ինչպես և իր բազմաթիվ գործընկերները, պատրաստ է պաշտպանել կանանց իրավունքները։ Նա կողմ է գենդերային հավասարությանը և մտադիր է պայքարել խտրականության դեմ, գրում է segodnya.ua-ն։

 

«Ինձ պարզապես ապշեցնում է այն փաստը, որ այժմ իրավիճակը չի տարբերվում 1940-ականներից»,- ասել է նա։

 

Ըստ նրա՝ ֆեմինիստների գլխավոր նպատակները մինչ օրս հետևյալն են՝ «տղամարդկանց հետ հավասար պայմաններով տեղ սեղանի շուրջ և հավասարաչափ աշխատավարձ»։

 

«Ամեն ինչ նույնն է։ Ես հանդիպել եմ Google ընկերության հիմնադիր Սերգեյ Բրինի հետ։ Նրա ընկերության աշխատակիցների միայն 20%-ն է կին։ Եվ պետք է խոստովանել, որ դա իսկապես խնդիր է»,- նշել է Նայթլին։
 

Կիրա Նայթլին մեղադրում է Google ընկերությանը կանանց նկատմամբ խտրականության համար