Ամերիկացի նկարչուհու կտավը վաճառվել է ռեկորդային 44.4 մլն դոլարով

09:10 • 21.11.14

Նյու Յորքում կայացած աճուրդում ամերիկացի նկարչուհի Ջորջիա Օ՛Կիֆի կտավը վաճառվել է 44.4 մլն դոլարով, ինչը համաշխարհային ռեկորդ է կին-նկարիչների կերպարվեստային ստեղծագործությունների համար, գրում է Корреспондент-ը։


Jimson Weed/White Flower No. 1 կոչվող նկարը հեղինակի, այսպես կոչված, ծաղկային շարքից է։ Կտավը վաճառքի է դրվել Սանտա Ֆե քաղաքում (ԱՄՆ, Նյու Մեքսիկո նահանգ) նկարչուհու թանգարանի կողմից, նրա նախնական արժեքը կազմում էր 15 մլն դոլար։


Այսպիսով, նախկին ռեկորդը, որը պատկանում էր մեկ այլ ամերիկուհի նկարչուհի Ջոան Միթչելին, գերազանցվել է ավելի քան 3 անգամ։ Մայիսին Միթչելի առանց անվանում կտավը վաճառվել էր Նյու Յորքում 11.9 մլն դոլարով։


Օ՛Կիֆը համարվում է 20-րդ դարի ամենաազդեցիկ ավանգարդիստ նկարիչներից մեկը։ Նա կյանքի մեծ մասն անցկացրել է Նյու Մեքսիկոյում, որտեղ էլ մահացել է 1986-ին 98 տարեկան հասակում։


 

Ամերիկացի նկարչուհու կտավը վաճառվել է ռեկորդային 44.4 մլն դոլարով