Հայտնի ռեժիսոր Էմիր Կուստուրիցան այսօր նշում է 60-ամյակը (լուսանկարներ)
Նոյեմբերի 24-ին իր 60-ամյակն է նշում նշանավոր եվրոպացի ռեժիսոր Էմիր Կուստուրիցան, գրում է gazeta.ru-ն։
Նա ծնվել է Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում, սովորել է Պրահայի կատարողական արվեստների FAMU դպրոցում, իսկ որպես դիպլոմային աշխատանք նկարահանել է «Գերնիկա» կարճամետրաժ ֆիլմը, որի համար հետագայում բազմաթիվ մրցանակներ է ստացել։
Նա տրագիկոմեդիայի վարպետ է, նրա «Գնչուների ժամանակը» և «Անդերգրաունդ» ֆիլմերում ուրախությունն ու տխրությունը, արյունն ու սպանությունները մշտապես միախառնված են։
Կուստուրիցան բալկանյան կոլորիտի և բնավորության լավագույն արտահանողն է եվրոպական և ամերիկյան մշակութային շուկա, իսկ սերբական նոտաները հնչում են նույնիսկ իր «Արիզոնյան երազանք» ամերիկյան ֆիլմում։
Ծնվելով մուսուլման ընտանիքում՝ վերջին 10 տարիների ընթացքում նա կրոնափոխ է եղել և դարձել է ուղղափառ քրիստոնյա։
Ռեժիսորն այժմ նախընտրում է աշխատել ռուսական նախագծերի հետ, մասնավորապես՝ համագործակցում է նոր երիտասարդական «Ցանց» շարժման հետ։



















