Շվեյցարական թանգարանը կընդունի Գուրլիտի հավաքածուն
Բեռնի գեղեցիկ արվեստների թանգարանը կընդունի գերմանացի հավաքորդ Կորնելիուս Գուրլիտի համաշխարհային արվեստի գլուխգործոցների հավաքածուն, գրում է Газета-ն։
Այդ մասին հայտարարել է թանգարանի նախագահ Քրիստոֆ Շոբլինը։ Հայտնի է, որ Գուրլիտի 86-ամյա քույրը կբողոքարկի այդ որոշումը դատարանում։
Գերմանական իշխանությունները 2012-ին Գուրլիտից առգրավել էին 1.280 նմուշ՝ հարկերը չվճարելու գործի հետաքննության շրջանակում։ Արդյունքում հայտնաբերվել էին Գուրլիտի այլ հավաքածուներ, որոնցում կան Պաբլո Պիկասոյի, Անրի Մատիսի, Մարկ Շագալի, Էմիլ Նոլդեի և այլոց աշխատանքներ։










