Պենելոպա Կրուսը կնկարահանվի Ջասթին Տերուի ֆիլմում

10:05 • 24.11.14

Դերասանուհի Պենելոպա Կրուսն ընդունել է Բեն Սթիլերի հրավերը և կնկարահանվի Zoolander ֆիլմի 2-րդ մասում, գրում է segodnya.ua-ն։


2001-ին Սթիլերը եղել է ֆիլմի առաջին մասի սցենարիստը, ռեժիսորը, պրոդյուսերը և գլխավոր դերակատարը։ Այս անգամ սցենարը գրել է Ուիլ Ֆերելը, ռեժիսորը կլինի Ջասթին Տերուն, իսկ Սթիլերի մասնակցությամբ ֆիլմը կպատմի այն մասին, թե ինչպես է 10 տարվա ընթացքում փոխվել ֆիլմի գլխավոր հերոսների կյանքը։


Նշվում է, որ Օուեն Ուիլսոնը, ով խաղացել է Սթիլերի գլխավոր մրցակցի դերը առաջին մասում, նույնպես համաձայն է աշխատել շարունակությունում։ 


Ֆիլմի նոր մասին նկարահանումների սկսման և թողարկման ամսաթվերը հայտնի չեն։



 

Պենելոպա Կրուսը կնկարահանվի Ջասթին Տերուի ֆիլմում