Աճուրդում Լենոնի կիթառը գնորդ չի ունեցել (լուսանկարներ)

11:18 • 24.11.14

Մեծ Բրիտանիայում աշխարհահռչակ The Beatles խմբի երաժիշտ Ջոն Լենոնի կիթառն աճուրդի է հանվել, սակայն, այդպես էլ չի վաճառվել, քանի որ ոչ ոք չի ցանկացել վճարել գործիքի համար նշանակված նվազագույն արժեքը, գրում է korrespondent.ru-ն։

 

Ավելի վաղ ենթադրվում էր, որ երաժշտական գործիքը կարող է վաճառվել ավելի քան 600.000 ֆունտով՝ 939.000 դոլարով։

 

Աճուրդի կազմակերպիչները դեռ չեն հայտնել՝ արդյոք պատրաստվում են կիթառը կրկին աճուրդի հանել, թե պարզապես վաճառել մասնավոր կարգով։

 

Խոսքը Gretsch 6120 ֆիրմայի կիթառի մասին է, որով նվագել է Ջոն Լենոնը 1966-ին The Beatles-ի կազմում Paperback Writer երգի ձայնագրության ժամանակ։

Աճուրդում Լենոնի կիթառը գնորդ չի ունեցել (լուսանկարներ)