Մեթյու ՄքՔոնախին համաձայնել է խաղալ Սթիվեն Քինգի վեպի հիման վրա նկարահանվելիք ֆիլմում

16:19 • 24.11.14

Հոլիվուդյան դերասան Մեթյու ՄքՔոնախին համաձայնել է կատարել գլխավոր չարագործի դերը Սթիվեն Քինգի «Դիմակայություն» վեպի հիման վրա նկարահանվելիք ֆիլմում, գրում է Газета-ն։

 

ՄքՔոնախին կկատարի Ռենդալ Ֆլեգի դերը, որը Քինգի ստեղծագործությունների բացասական հերոսներից մեկն է, չարի մարմնացումը երկրի վրա։

 

Warner Bros ստուդիան հայտնել է, որ ֆիլմը բաղկացած կլինի 4 մասից։ Ռեժիսորը կլինի Ջոշ Բունը։

 

Քինգի «Դիմակայություն» գիրքը լույս է տեսել 1978-ին։ Համաձայն սյուժեի՝ մահացու վիրուսի համաճարակից փրկվածները ստիպված են դիմակայել գերբնական թշնամուն։
 

Մեթյու ՄքՔոնախին համաձայնել է խաղալ Սթիվեն Քինգի վեպի հիման վրա նկարահանվելիք ֆիլմում