Երգչուհի Վիկա Ցիգանովան վստահ է՝ եկեղեցում իր համերգը չի վիրավորի հավատացյալներին

14:19 • 24.11.14

Ռուս երգչուհի, դերասանուհի և երգահան Վիկա Ցիգանովան rusnovosti.ru-ին տված հարցազրույցի ժամանակ վստահություն է հայտնել, որ նոյեմբերի 28-ին Փրկչի տաճարում կայանալիք իր համերգը չի վիրավորի հավատացյալների զգացմունքները, գրում է gazeta.ru-ն։

 

Նա ասել է, որ համերգի ժամանակ ոչ մի ուրախ ծրագիր չի լինելու, այն լինելու է հոգևոր և ժողովրդական ոգով, քանի որ ինքը ևս հավատացյալ է։

 

Ցիգանովան հանդես է գալու 23 երեխաների հետ։ Երգերի ցանկում է նաև «Սա իմ հայրենինքն է» երգը, որն ըստ երգչուհու՝ ոչ մի կերպ նկարագրել հնարավոր չէ, «այն անհրաժեշտ է պարզապես զգալ և լիցքավորված հեռանալ եկեղեցուց»։

 

Նոյեմբերի 28-ին Փրկչի տաճարում տեղի է ունենալու Վիկա Ցիգանովայի բարեգործական համերգը, որին մասնակցելու է նաև «Ժիվայա Ռուս» անսամբլը, Պյոտր Մատրենիչևը և ուրիշներ։

Вика Цыганова: Мой концерт в храме Христа Спасителя не оскорбит верующих

Երգչուհի Վիկա Ցիգանովան վստահ է՝ եկեղեցում իր համերգը չի վիրավորի հավատացյալներին