Բոբ Դիլանը համերգ է տվել 1 հոգու համար (լուսանկարներ)

15:05 • 25.11.14

Հայտնի երաժիշտ Բոբ Դիլանը փակ համերգ է տվել Ֆրեդերիկ Վիկինգսսոնի՝ իր շվեդ երկրպագուի համար, գրում է Rolling Stone-ը։

 

Շոուն տեղի է ունեցել Ֆիլադելֆիայի երաժշտական ակադեմիայում։ Ինչպես խոստովանել է 41-ամյա Վիկինգսսոնը, նրան մինչև վերջին պահը թվացել է, թե համերգն իրականում կատակ է։

 

«Ես պարզապես չէի կարող պատկերացնել, որ Դիլանն իսկապես դա կանի»,- ասել է նա։

 

Երաժիշտն իր խմբի անդամների հետ դուրս է եկել բեմ և համերգ տվել միայն մեկ հանդիսատեսի համար։ Ինչպես նշում է ամսագիրը՝ համերգային ծրագիրը տարբերվել է Դիլանի սովորական ծրագրերից։

 

Մասնավորապես, նրանք կատարել են «Heartbeat»,«Blueberry Hill», «It's Too Late (She's Gone)», ինչպես նաև՝ «բլյուզային խմբակային իմպրովիզացիա»։

 

Շվեդ երկրպագուի խոսքով՝ նա այնքան լայն է ժպտացել, որ համերգից ժամեր անց էլ նրա ծնոտը ցավացել է։

Նման զարմանալի միջոցառումը կազմակերպվել է Experiment Alone կոչվող վավերագրական սերիալի շրջանակներում։

Թե որքան են վճարել հայտնի երաժշտին սոլո համերգի համար՝ չի նշվում։

Bob Dylan and His Band perform at the Academy of Music Friday night.<br />HOLLYWOOD, CA - JANUARY 12:  Musician Bob Dylan performs onstage during the 17th Annual Critics´ Choice Movie Awards held at The Hollywood Palladium on January 12, 2012 in Los Angeles, California.  (Photo by Kevin Winter/Getty Images)

Bob Dylan and Fredrik Wikingsson

Բոբ Դիլանը համերգ է տվել 1 հոգու համար (լուսանկարներ)