Հայտնի է դարձել, թե ինչ մեքենա կվարի Բոնդը նոր ֆիլմում. ԶԼՄ-ներ

23:37 • 25.11.14

Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի նոր մասում հայտնի լրտեսը հրաժեշտ կա իր շքեղ մեքենաներին: Այս մասին հայտնում է Sky News-ը:

 

Ըստ ԶԼՄ-ների՝ Բոնդին մարմնավորող Դենիել Քրեյգը այս անգամ սխրանքներ է գործելու Fiat 500 մեքենայով:

 

Նոր ֆիլմի սյուժեի համաձայն՝ Բոնդը նոր մեքենայով ավտոհետապնդումներ կանի  Հռոմում: Նկարահանումները նախատեսված են հաջորդ տարի՝ փետրվարին և մարտին: Սակայն, ըստ նույն սցենարի՝ մեքենան ջարդուխուրդ կարվի Վատիկանի մոտ:

Մեքենան համարվում է սուպերհերոս Բոնդի պարտադիր ատրիբուտը՝ ֆիլմից ֆիլմ:

 

James Bond to drive a Fiat 500

Հայտնի է դարձել, թե ինչ մեքենա կվարի Բոնդը նոր ֆիլմում. ԶԼՄ-ներ