«Կասաբլանկա» ֆիլմից դաշնամուրն աճուրդում վաճառվել է 2.9 մլն դոլարով (լուսանկար)

10:25 • 25.11.14

Ամերիկյան հայտնի «Կասաբլանկա» ֆիլմից (1942) դաշնամուրը Նյու Յորքում կայացած Bonhams աճուրդում վաճառվել է 2.9 մլն դոլարով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Կասաբլանկայում գիշերային ակումբի տեսարանում գլխավոր հերոսուհի Իլզան խնդրում է Սեմին, ով նստած է այս գործիքի առաջ, նվագել «As Time Goes By» երգը։ Այդ պահին ակումբ է մտնում Իլզայի նախկին սիրելին՝ Ռիկը։ Բացի այդ, Ռիկն այս դաշնամուրի մեջ է պահում փաստաթղթերը, որոնք նույնպես վաճառվել են աճուրդում՝ 100.000 դոլարով։

 

Դաշնամուրն աճուրդում վաճառքի է հանել ատամնաբույժ Հարի Միլանը՝ Լոս Անջելեսից, ով գնել է այն 1980-ականներին։

 

Իրականում, վաճառված դաշնամուրը ֆիլմում չի հնչել. Դուլի Ուիլսոնը միայն ձևացրել է, թե նվագում է։ Պետք է նշել նաև, որ ֆիլմում եղել է երկու դաշնամուր։ Երկրորդը վաճառվել է 2012թ. դեկտեմբերին՝ 602.500 դոլարով։

 

«Կասաբլանկա» ֆիլմը, որի ռեժիսորը Մայքլ Քերթիսն է,արժանացել է 3 «Օսկար» մրցանակի և կինոքննադատների կողմից համարվում է լավագույններից մեկը Հոլիվուդի պատմության մեջ։

 


 

«Կասաբլանկա» ֆիլմից դաշնամուրն աճուրդում վաճառվել է 2.9 մլն դոլարով (լուսանկար)