Էրմիտաժում «կենդանացրել» են գեղանկարչության գլուխգործոցների հերոսներին (լուսանկարներ)

16:47 • 25.11.14

Էրմիտաժի 250-ամյակի կապակցությամբ Սանկտ Պետերբուրգի գլխավոր թանգարանում «կենդանացրել» են հանրահայտ կտավների կերպարներին։ Նրանք կրել են հին կոստյումներ և զգեստներ՝ մարմնավորելով կտավներում պատկերված հայտնի անձանց, գրում է rg.ru-ն։

 

Կոստյումներով զարդարված հերոսները «կենդանացրել» են թանգարանը և դրա գեղանկարչության գլուխգործոց համարվող հավաքածուները։ Ներկայացվել են Ռենուարի, Ռեմբրանդտի և այլոց աշխատանքների հերոսները։

 

Հնաոճ կոստյումներով կերպարներին ներկայացրել են Պետերբուրգի թատերական արվեստի ակադեմիայի դերասանները։

 

«Ի սկզբանե սա պարզապես կուրսային, ապա դիպլոմային աշխատանք էր, և մենք պատրաստվում էինք Էրմիտաժի 250-ամյակին, սակայն այն վերածվեց նման անսովոր նախագծի»,- ասել է նախագծի հեղինակ և ղեկավար Ելիզավետա Տրուբկինան։

Էրմիտաժում «կենդանացրել» են գեղանկարչության գլուխգործոցների հերոսներին (լուսանկարներ)