Ներկայացվել է «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթի թեմատիկ պատկերը (լուսանկար)

14:22 • 25.11.14

Այսօր ներկայացվել է «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի թեմատիկ պատկերը՝ լոգոն, գրում է eurovision.tv-ն։

 

2015-ին անցկացվելիք մրցույթի կարգախոսն է՝ «Building Bridges» («Կամուրջներ կառուցելով»)։ Լոգոն կլոր տեսք ունի՝ շրջապատված գունային գեղեցիկ կետերով ալիքներով։

 

Ինչպես նշում են կազմակերպիչները, այդ պատկերը խորհրդանշում է միավորված լինելը, ինչպես նաև բազմազանությունը։ Գույները խորհրդանշում են յուրահատկությունն ու անհատականությունը։

 

Նշվում է, որ լոգոն օգտագործվելու է բազմաթիվ ապրանքների, ներքին և արտաքին դիզայնի, տեսանկարահանումների և տարբեր այլ ձևավորումների համար։

 

Այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթում հաղթել է Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վուրստ կեղծանունով հանդես եկող Թոմաս Նոյվիրտը, 2015-ին մրցույթն անցկացվելու է նրա հայրենի երկրում։

Ներկայացվել է «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթի թեմատիկ պատկերը (լուսանկար)