Իսրայելցի դիզայներն ուտելիքներով «զարդարված» զարմանահրաշ գլխարկներ է ստեղծում (լուսանկարներ)

19:46 • 25.11.14

Իսրայելցի նկարիչ Մաոր Զաբարի աշխատանքները բավականին ախորժելի տեսք ունեն, սակայն դրանք նախատեսված են ո'չ թե ուտելու, այլ՝ կրելու համար:


Ինչպես գրում է Oddity Central–ը` անհավանականորեն իրական տեսք ունեցող գլխարկներն ստեղծելու համար նա օգտագործում է ֆետր (բարձրորակ նուրբ թաղիք), պլաստիկ և մետաղալար: Նրա ստեղծած դիզայնները պատկերում են հատապտղով կարկանդակի տեսք ունեցող բերետը, պիկնիկի տեսքով աճպարարի գխլարկը կամ աղցանե սոմբրերոն:


36-ամյա Զաբարը գլխարկների դիզայնով զբաղվել սկսել է մի քանի տարի առաջ, երբ վերջինիս մոտ Կրոնի հիվանդություն էր ախտորոշվել, որից հետո նրան հատուկ սննդակարգ էին նշանակել: Տղամարդն ստիպված էր հրաժարվել մի շարք սիրելի ուտելիքներից: Դա նրան ոգեշնչել է ուտելիքները պատրաստել մանրաթելերից ու թաղիքից` դրանցից նաև գեղեցիկ գլխարկներ ստեղծելով: Նրա գործերից յուրաքանչյուրը վաճառվում է 300 դոլարով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

Իսրայելցի դիզայներն ուտելիքներով «զարդարված» զարմանահրաշ գլխարկներ է ստեղծում (լուսանկարներ)