Ավստրալոպիտեկների, նեանդերթալցիների և մեր այլ հեռավոր նախնիների ամենահայտնի գտածոները (լուսանկարներ)
Եթովպական գետի հովտում 40 տարի առաջ Արևմուտքից ժամանած հյուրերը՝ ԱՄՆ-ից և Ֆրանսիայից մարդաբաններ, հայտնաբերել էին կնոջ կմախքի մասեր։ Կմախքը պահպանվել էր գրեթե 40%-ով՝ շատ բացառիկ երևույթ մարդաբանության համար։ Գիտնականների ճամբարում համընդհանուր ոգևորություն է տիրել, նրանք անընդհատ լսել են The Beatles խմբի Lucy in the Sky with Diamonds երգը, որի պատվին էլ անվանել են իրենց գտածոն՝ Լյուսի։
Ինչպես պարզվել է ավելի ուշ, դա եղել է աֆարյան ավստրալոպիտեկների ներկայացուցիչ, որոնք մարդու՝ առաջին ուղղահայաց քայլող նախնիներից էին։
Այդ հայտնագործության օրվա կապակցությամբ Лента-ն ֆոտոշարքով ներկայացնում է ավստրալոպիտեկների, նեանդերթալցիների և մեր այլ հեռավոր նախնիների ամենահայտնի գտածոները։

























