Օբաման սեր է խոստովանել Մերիլ Սթրիփին
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շքանշան է հանձնել հանրահայտ դերասանուհի Մերիլ Սթրիփին ու սեր խոստովանել նրան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Դերասանուհին և Սթիվի Ուանդերը պարգևատրվել են Ազատության նախագահական մեդալով, հանձնման արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տանը: Օբաման ասել է, որ այս պարգևը շնորհվում է նրանց, ովքեր ավելի ուժեղ, իմաստուն, մարդկային ու գեղեցիկ են դարձնում Ամերիկան: Սթրիփին նա անվանել է բոլոր ժամանակների ամենամեծ դերասանուհիներից մեկը: «Ես սիրում եմ նրան, ու այդ մասին գիտեն և՛ նրա ամուսինը, և՛ Միշելը»,- ասել է Օբաման և համբուրել դերասանուհու այտը:
Սա ԱՄՆ-ի բարձրագույն քաղաքացիական պարգևն է, շնորհվում է ԱՄՆ-ի շահերը պաշտպանելու, անվտանգության համար ներդրման, մշակութային և այլ ձեռքբերումների համար:










