Պելեն մեկ ամսվա մեջ երկրորդ անգամ տեղափոխվել է հիվանդանոց
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն այսօր կրկին տեղափոխվել է Սան Պաուլոյի Ալբերտ Էյնշտեյնի անվան հիվանդանոց, գրում է lenta.ru-ն՝ Reuters-ին հղումով։
Ինչպես նշվում է՝ 74-ամյա մարզիկը, հնարավոր է, միզուղիների վարակ ունի։
Ֆուտբոլիստն այս ամսվա մեջ արդեն երկրորդ անգամ է հիվանդանոց տեղափոխվում։ Նոյեմբերի 13-ին նա հոսպիտալացվել էր ստամոքսի հետ կապված խնդիրներով։











