Ռեժիսոր Էլդար Ռյազանովը հոսպիտալացվել է Մոսկվայում

09:51 • 25.11.14

ՌԴ հանրահայտ ռեժիսոր, սցենարիստ Էլդար Ռյազանովը հոսպիտալացվել է Մոսկվայի Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժության ինստիտուտ, նրա վիճակը գնահատվում է որպես կայուն, հայտնել է Մոսկվայի առողջապահության վարչության ներկայացուցիչ Էլինա Նիկոլաևան, փոխանցում է Взгляд-ը։

 

«Առավոտյան ժամը 6-ին կանչ է գրանցվել շտապօգնության կայանում։ Կայանից կանչը փոխանցվել է հրատապ բուժօգնության կենտրոն, և Էլդար Ռյազանովի մոտ բրիգադ է մեկնել»,- նշել է Նիկոլաևան։

 

Նրա հանրահայտ ու սիրված աշխատանքներից են «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ» և այլ շատ ու շատ ֆիլմեր։ 
 

Ռեժիսոր Էլդար Ռյազանովը հոսպիտալացվել է Մոսկվայում