Սադամ Հուսեյնի թոռնուհու նախամուսնական տոնակատարությունը (լուսանկարներ)
Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի թոռնուհու՝ Բանին Հուսեյնի նախամուսնական արարողության լուսանկարներն Instagram սոցցանց է բեռնել նախկին առաջնորդի դուստրը՝ Ռաղադ Հուսեյնը, գրում է Daily Mail-ը։
Բանինն այսօր Հորդանանում ամուսնանում է Բադր Րաադ Մահմուդ Նասերի հետ, իսկ դրանից առաջ՝ նոյեմբերի 21-ին արված լուսանկարները վկայում են նախամուսնական ուրախ տրամադրության մասին։
Բանինի հայրը՝ Հուսեյն Քամել ալ-Մաջիդը, 1996-ին սպանվել է Սադամ Հուսեյնի ձեռքով։
Նախամուսնական երեկոյի ժամանակ զույգն ամուսնական պայմանագիր է կնքել, իսկ նրա ձեռքերին ավանդական նախշեր են արվել չորացրած հինայից պատրաստված ներկով՝ ինչպես պահանջում է ավանդույթը։
Տոնակատարության ժամանակ հյուրերն ու բարեկամներն ուրախացել են, նշել են մոտալուտ ամուսնությունը՝ պարելով, երգելով և ուտեստներ վայելելով։
Բանինը լուսանկարներից մեկում երևում է արծաթագույն թելով ասեղծնագործված գեղեցիկ արաբական ավանդական զգեստով։
Արծվի պատկերով և արաբերենով գրված տեքստի լուսանկարը հարսանիքի հրավերն է, որը բաժանվել է ներկաներին։
Սադամ Հուսեյնն Իրաքի նախագահ է եղել 1979-2003 թվականներին։ 2003թվականին միջազգային կոալիցիան՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ներխուժել է Իրաք և տապալել ռեժիմը։ Հուսեյնը մահապատժի է ենթարկվել 2006 թվականին։
















