12 դերասանուհի, ովքեր կինոյում մարմնավաճառի դեր են խաղացել. լուսանկարներ
Bigpicture-ը ներկայացրել է կինոյի ամենա-ամենատպավորիչ մարմնավաճառներին, որոնց տարբեր ժամանակներում մարմնավորել են՝
1. Ամերիկացի դերասանուի Ջուլիա Ռոբերթսը՝ «Գեղեցիկ կինը» ֆիլմում, որը նրան «Ոսկե գլոբուս» է բերել և որի համար նա առաջադրվել է Օսկարի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:

2. Ամերիկացի Էլիզաբեթ Շուն՝ «Լքելով Լաս Վեգասը» ֆիլմում, որում նրա խաղընկերը Նիքոլաս Քեյջն էր: Երկու դերասանն էլ Օսկարի են առաջադրվել իրենց դերակատարումների համար:

3.Ֆրանսիական կինոյի գրանդ-դամա Կատրին Դընյովը՝ «Ցերեկային գեղեցկուհին» ֆիլմում: Այստեղ Դընյովը ներկայացրել է մարմանվաճառուհու այլ տեսակ՝ բարձր հասարակությունից, բարեկիրթ, նրբագեղ: Նա ավելի շատ «սիրո քրմուհի» է, քան ստերեոտիպային մարմանվաճառ: Այս դերի համար նա առաջադրվել է Բրիտանական կինոակադեմիայի մրցանակին:

4.14-ամյա ամերիկացի դերասանուհի Ջոդի Ֆոսթերը՝ պաշտամունքային «Տաքսու վարորդը» ֆիլմում: Դեռատի մարմնավաճառուհի Ֆոսթերի հերոսուհին այս ֆիլմում գայթակղում էր Ռոբերտ Դե Նիրոյի հերոսին: Ֆոսթերը առաջադրվել է Օսկարի այս դերի համար:

5. Ամերիկացի դերասանուհի Ջեյն Ֆոնդան՝ «Քլյութ» ֆիլմում. ասում են՝ Ֆոնդան այս դերի համար ևս Օսկար էր ակնկալում:

6.Շարլիզ Թերոնը՝ «Հրեշը» ֆիլմում. ֆիլմի համար անճանաչելի դարձած Թերոնը մարմնավորել է լեսբուհի մարմնավաճառի և մարդասպանի: Նա ստացել է բաղձալի ոսկեձույլ արձանիկը:

7.Ջեսիքա Ալբան՝ «Իմ ներսի մարդասպանը» ժապավենում, որը, սակայն, ճանաչվել է տարվա տապալում,կնոջ վատագույն դերակատարում:

8.Միրա Սորվինոն՝ պոռնոդերասանուհու դերում՝ Վուդի Ալենի «Մեծն Աֆրոդիտում»: Այս մարմնավորումը ևս «պսակվել է» Օսկարով:

9.Քիմ Բեսինգերը «Լոս Անջելեսի գաղտնիքները» ֆիլմում մարմնավորել է թանկարժեք մարմնավաճառուհի և դերասանուհի Վերոնիկա Լեյքին: Քիմը ևս Օսկար է ստացել այս դերի համար:

10.Էմիլի Բրաունինգը՝ «Քնած գեղեցկուհին» ֆիլմում: Այս ֆիլմում Բրաունինգի հերոսուհին բառի բուն իմաստով քնած վիճակում է կատարում իր «աշխատանքը»:

11.Մելանի Գրիֆիթը՝ «Գրպանի փող» ֆիլմում. հերոսուհին մարմնավաճառության է դիմում՝ այլ ելք չունենալով, բայց մի պահի նա հանդիպում է երեխաների, որոնք նրա համար ամուսին են գտնում: Այստեղ էլ դրաման վերածվում է կատակերգության:

12.Թերեզա Ռասելը՝ «Պոռնիկը» ֆիլմում՝ առանց հուզիչ պատմությունների և այլաբանությունների: Այստեղ ամեն ինչ իր անունով է կոչվում, իսկ մարմնավաճառի կյանքը վերլուծվում է ամենայն մանրամասնությամբ:











