Ուկրաինան արգելել է 14 ռուսաստանցի մշակութային գործչի մուտքն իր տարածք
Ուկրաինայի մշակույթի նախարարն արգելել է 14 ռուսաստանցի մշակութային գործչի մուտքն իր տարածք, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Եվգենի Նիշչուկն ասել է, որ ցուցակը կազմել են Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը, գլխավոր դատախազությունը և ՆԳՆ-ն:
Անուններ չեն հրապարակվում: Ինչպես նախկինում հայտարարել էին ուկրաինական իշխանությունները, գործիչներն իրենց «արգելված» լինելու մասին իմանալու են այն ժամանակ, երբ փորձեն Ուկրաինա գնալ:
Սակայն ակնարկվել է, որ այդ ցուցակում է «մարդ, ում պապը տանկով Ուկրաինա է մտել» և արտիստ, որը «շփոթում է հումորն ու երգիծանքը չարության հետ»:










