Սունդուկյանի անվան թատրոնը վերանորոգելու համար ավստրիական բանկից 7 մլն եվրո կներգրավվի
Կառավարության հավանության դեպքում Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերանորոգման նպատակով ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական Վաագներ-Բիրո կոնսորցիումի միջև նախատեսվում է կնքել 7 մլն եվրոյի ապրանքների և ծառայությունների մատուցման կապալի պայմանագիր:
Ըստ գործադիրի քննարկմանը ներկայացված որոշման նախագծի՝ կապալի պայմանագրի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է ավստրիական Էրստե բանկից ներգրավել 7 մլն եվրո արտոնյալ վարկային միջոցներ:
Նախատեսվող 7 մլն եվրո արտոնյալ վարկային միջոցները կտրամադրվեն 23 տարի մարման ժամկետով, որից 6.5 տարին` արտոնյալ տոկոսադրույքը կկազմի 0%, ժամկետանց վճարումների նկատմամբ տույժը` տարեկան 2%, պարտավճարը` 0.55%, կառավարման միանվագ վճարը կկազմի 0.6% (42.000 եվրո):










