Բեզռուկովը լրատվամիջոցներից 330 հազար ռուբլի փոխհատուցում է պահանջել «իր արտաամուսնական երեխաների» մասին հոդվածի համար
Ռուս հայտնի դերասան Սերգեյ Բեզռուկովը կնոջ հետ News Media Holding-ից 220 հազար ռուբլի փոխհատուցում է պահանջել իրենց պատիվը և արժանապատվությունը վիրավորելու և անձնական կյանքի գաղտնիության իրավունքը խախտելու համար: Այս մասին հաղորդում է newsru.com-ը` հղում կատարելով РАПСИ-ին:
Դատարան հայց ներկայացնելու առիթ են հանդիսացել «Твой день» և «Жизнь» թերթերում տպագրված հոդվածները, որոնք դերասանի կարծիքով` իր ընտանիքի մասին բացասական տեղեկատվություն են պարունակում: Թերթերը նաև խիստ անձնական լուսանկարներ են հրապարակել:
Բեզռուկովը պահանջել է դատարանից՝ պարտավորեցնել լրատվամիջոցներին՝ վեց միլիոն ռուբլի վճարել իրեն և հերքել տարածած տեղեկատվությունը: Դատարանը մասամբ է բավարարել հայցը, գումարի չափը, սակայն, չի նշվում:
Բեզռուկովը հայց է ներկայացրել նաև Экспресс-газетa»-ի դեմ՝ «Ի՞նչու են լռում Բեզռուկովները՝ երեխաների մասին» հոդվածի համար: Այս թերթից նրա օգտին բռնագանձվել է 110 հազար ռուբլի:


















