Իսպանացի արվեստագետը հանրահայտ կտավներից «ջնջել» է մարդկանց (լուսանկարներ)
Խոսե Մանուել Բալեստերն իր Espacios occultos, որը նշանակում է «Թաքնված վայրեր», աշխատանքների հավաքածուի մեջ ներառել է այնպիսի կտավներ, որոնք համաշխարհային դասական գեղարվեստի նմուշներ են համարվում և դրանց միջից «հանել» է կերպարներին, գրում է Bored Panda-ն։
Համատեղելով ժամանակակից տեխնոլոգիաները դասական արվեստի հետ՝ նա դիտողին առաջարկում է նոր հայացք նետել դրանց վրա և վերաիմաստավորել ներկայացվող արդեն հայտնի պատմությունները։


















