Մահացել է արաբական երաժշտության և կինոյի աստղ Սաբահը

11:31 • 26.11.14

Al Jazeera-ն հայտնում է, որ Լիբանանում 87 տարեկանում մահացել է արաբական երաժշտության ու կինոյի դիվայի համարում ունեցող Սաբահը, ծնյալ՝ Ժանետ Գերգիս Էլ-Ֆեղալի:

 

Իր վաթսունամյա կարիերայի ընթացքում Սաբահը  50 ալբոմ է թողարկել, հանդես եկել 100 ֆիլմերում, հանդես եկել նաև Արևմուտքի ամենամեծ բեմերում:

 

Արաբական աշխարհի ամենահայտնի դերասանուհիներից մեկը լինելով՝ նա նաև առաջին արաբ երգչուհին էր, ով հանդես է եկել Փարիզի Olympia-ում, Նյու Յորքի Carnegie Hall-ում: 

 

Սաբահը հայտնի էր նաև իր բազմաթիվ ամուսնություններով (9 անգամ) և ծանր կյանքով. հայրը ծեծի էր ենթարկում արդեն հայտնի երգչուհուն ու վերցնում նրա հոնորարները, եղբայրը սպանել է մորը՝ կասկածելով դավաճանության համար:


 

Մահացել է արաբական երաժշտության և կինոյի աստղ Սաբահը