Ֆրանսիայում Շեքսպիրի հին ու բացառիկ հրատարակություն է հայտնաբերվել
France 24-ը հայտնում է, որ Ֆրանսիաի Լիլ քաղաքի գրադարանում Շեքսպիրի բացառիկ հրատարակություն է հայտնաբերվել:
Խոսքը Առաջին Ֆոլիոյի՝ Շեքսպիրի գործերի ամենաառաջին ծաղկաքաղի մասին է. 1623-ին՝ Շեքսպիրի մահվանից յոթ տարի անց արված կոմպիլյացիայի այս հրատարակությունը թվագրվում է 18-րդ դարով:
Աղբյուրը նշում է, որ դա աշխարհի ամենաարժեքավոր ու փնտրված գրքերից է: Հայտնաբերել է գրադարանավար Ռեմի Կորդոնիեն՝ անգլիական գրականության ցուցահանդեսի համար նմուշներ փնտրելիս:
Դա Առաջին ֆոլիոյի աշխարհում 231-րդ և Ֆրանսիայում՝ երկրորդ նմուշն է:










