Գերմանիայում հնագետները 7000-ամյա գյուղ են պեղել

11:45 • 26.11.14

Գերմանիայի Բադեն Վյուրտենբերգ շրջանում հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել են հնագույն գյուղի հետքեր, որը համարվում է այսօր հայտնի ամենահին գյուղական վայրերից մեկը Գերմանիայի հարավ-արևմուտքում, գրում է Deutsche Welle-ն։

 

Պեղումների վայրում՝ Կիրխայմ ունտեր Տեկ քաղաքի մոտակայքում, մարդիկ ապրել են, ըստ գիտնականների գնահատականի, մ.թ.ա. 6-րդ դարի 2-րդ կեսերին։

 

25.000 քմ տարածքով բնակավայրն ամենախոշորն է այս շրջանում նեոլիթի դարաշրջանից։ Կավաշեն կառույցներում, հավանաբար, ապրել է մոտ 100 մարդ։ Նոր քարե դարի գյուղը կլուսանկարեն՝ ապագա սերունդներին փոխանցելու համար։

 

Պեղումների վայրում 2015թ. հունվարից կսկսվի քաղաքային արդյունաբերական գոտու շինարարություն։
 

Գերմանիայում հնագետները 7000-ամյա գյուղ են պեղել