Անջելինա Ջոլին՝ Լոնդոնում «Անկոտրումը» ֆիլմի պրեմիերային (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին Միացյալ Թագավորության մայրաքաղաք էր բերել իր ռեժիսորական աշխատանքը՝ «Անկոտրումը» ֆիլմը։ Նրան ուղեկցել է ֆիլմի գլխավոր դերակատար Ջեք Օ՛Քոնելը։
Դերասանուհին Լոնդոնի «Օդեոն» կինոթատրոնի կարմիր գորգով անցել է բրիտանական բանակի վետերանների ուղեկցությամբ, գրում է The Daily Mail-ը։
Ֆիլմը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի իրական հերոս Լուի Զամպերինիի մասին, որը մինչ պատերազմը եղել է աթլետ։ 1936-ին նա մասնակցել է Գերմանիայում անցկացված Օլիմպիադային։



























































