Չինաստանում պեղել են Մետաքսե ճանապարհի դարաշրջանի գերեզմանոց (լուսանկարներ)

11:41 • 26.11.14

Չինական Կուչա քաղաքում հնագետները պեղումներ իրականացնելիս հայտնաբերել են հնագույն գերեզմանոց, գրում է lenta.ru-ն։

 

Գերեզմանները կառուցվել են հնագույն Չինաստանի արևմտյան սահմաններին, որտեղ Կուչա քաղաքը կարևորագույն դեր է խաղացել Մետաքսե ճանապարհով իրականացվող առևտրի հարցում։

 

Մի շարք գերեզմաններ բազմիցս փոխել են իրենց տերերին, նշում են Chinese Cultural Relics ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները։

 

Կուչայի գերեզմանները թվագրվում են մ.թ. 300 տարով։ Այդտեղ պեղումներ են կատարվում Սինցզյանի մշակութային արժեքների և հնագիտության ինստիտուտի կողմից դեռևս 2007-ից։

 

Ընդհանուր առմամբ, գիտնականները հայտնաբերել են 10 գերեզման, որոնցից 7-ն իրենցից ներկայացնում են մեծածավալ աղյուսե կառույցներ։

 

M3 տապանաքարի վրա գտել են ժայռապատկերներ, որոնք պատկերում են առասպելական արարածներ՝ այսպես կոչված «Սի սյան», որոնք կենդանակերպի 4 նշաններն են խորհրդանշում։

 

Քանի որ ոչ մի գրություն չի պահպանվել դրանց վրա, գիտնականները դժվարանում են սահմանել, թե հասարակության որ խավին են դրանք պատկանել։

Tmbs excavated in Kucha, with carvings of mythical creatures

Map showing the position of Kucha (identified here as Kuqa) in the Tarim Basin in the 3rd century AD

The tombs were reused multiple times, with one containing ten occupants

Carving instead one of the tomb depicts the Vermilion Bird of the South

The four mythological symbols of China

 

Չինաստանում պեղել են Մետաքսե ճանապարհի դարաշրջանի գերեզմանոց (լուսանկարներ)